Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող անցկացվել առանց Կիևի։

«Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները չեն կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի, և ուկրաինացի ժողովուրդը պետք է ապահով ապագա ունենա երկարաժամկետ հեռանկարում», - ասել է նա Գլազգոյում Շոտլանդիայի Լեյբորիստական ​​կուսակցության համաժողովի ժամանակ, տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները։

«Մենք պետք է պատրաստ լինենք կատարել մեր դերը, երբ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո Ուկրաինայում ռազմական ուժեր անհրաժեշտ լինեն։ Մենք պետք է պատրաստ լինենք փոխել մեր տնտեսությունը նոր արդյունաբերական քաղաքականությամբ, հանդես գալ ի պաշտպանություն  Ուկրաինայի և Եվրոպայի, բայց առաջին հերթին պաշտպանել մեր անվտանգությունը»,- հավելել է նա։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Սթարմերը կմեկնի Վաշինգտոն՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար: