Միացյալ Նահանգները վերաձևակերպում է իր մոտեցումները Ռուսաստանի հետ փոխգործակցության և Կիևին աջակցելու և դրա դիմաց փոխհատուցում ստանալու նկատմամբ: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին, ապա մենք վերաձևակերպում ենք այն, թե ինչպես է Միացյալ Նահանգները աջակցում, գործընկերություն իրականացնում Ուկրաինայի հետ տնտեսության և կարևոր օգտակար հանածոների առումով: Մենք վերաձևակերպում ենք սա, որպեսզի Ամերիկայի ժողովուրդը փոխհատուցում ստանա մեր կատարած հսկայական ներդրումների դիմաց,- ասել է Ուոլցը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հրադադարի հույս ունի։- Մենք վերաձևակերպում ենք Ռուսաստանի հետ մեր փոխգործակցությունը»,- շարունակել է նա։





























