ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական ​​գործողությունների վրա։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մենք շատ գոհ ենք նրանից, թե ինչ ուղղությամբ է շարժվում Պենտագոնը նախագահ Թրամփի օրոք։ Մենք պատրաստվում ենք կենտրոնանալու  պատերազմի, մարտական գործողությունների, մահաբերության և հաշվետվողականության վրա, և մենք լինելու ենք երկար տարիների ընթացքում ամենաթափանցիկ Պենտագոնը»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել էր, որ Թրամփը մտադիր է կենտրոնանալ Ուկրաինայում խաղաղության հասնելու վրա։ Ըստ Հեգսեթի, ԱՄՆ-ն մյուս երկրներից ավելի շատ միջոցներ է ներդրել Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելով, սակայն այժմ «եկել է խաղաղության ժամանակը»: