Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) դաշինքը հաղթում է Բունդեսթագի ընտրություններում, կիրակի հայտնել են եվրոպական լրատվամիջոցները՝ վկայակոչելով exit poll-երի առաջին տվյալները։
ARD1 հեռուստաալիքի կանխատեսման համաձայն, CDU/CSU-ն կստանա ձայների 29%-ը, երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 19,5%-ով։
Երրորդ տեղում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է (SPD), որը ստանում է 16%: Նրան հաջորդում են «Կանաչները»՝ 13,5 %-ով։
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ 2021 թվականի ընտրությունների արդյունքների համեմատ, AfD-ն կրկնապատկել է իր արդյունքը, իսկ SPD-ն իր պատմության մեջ առաջին անգամ կարող է դառնալ Բունդեսթագի միայն երրորդ կուսակցությունը։





























