Սկսվել է մայաների ավանդական օրացույցի հետհաշվարկը: Այն ավարտվել է 2011թ. դեկտեմբերի 21-ին, եւ այդ ամսաթիվը` 21.12.12, արդեն վաղուց է աշխարհի վերջի մասին միստիկական ենթադրությունների  տեղիք տալիս:

Խոսքը այսպես կոչված Հինգերորդ արեւի երկար հաշվարկի մասին է, որը, մայաների օրացույցի համաձայն, սկսվել է մ.թ. ա.  3114թ.:  Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնակիչների հաշվարկների համաձայն` 2012թ. դեկտեմբերի 21-ին ավարտվում է մարդկային զարգացման մեծ շրջափուլը, որը տեւել է 26 հազար տարի, եւ սկսվում է անցումը նոր էներգետիկական վիճակի: 2012թ.-ից մարդկությունը, ըստ մայաների աստղագետների, սկսում է քննություն տալ նոր շրջափուլ թեւակոխելու համար, որը կշարունակվի մինչեւ 2053թ.:

Համաձայն հնագույն օրացույցի մեկնաբանությունների` Երկիր մոլորակին 2012թ. լուրջ կատակլիզմներ են սպասվում:  Կանխատեսումներից մեկը մոլորակների գլոբալ շարժն է, որի ընթացքում Սատուրնը, Յուպիտերը, Մարսը եւ Երկիրը մի գծի վրա են հայտնվելու, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցումային շրջանում կարող են փոխվել նաեւ Երկրի բեւեռները, եւ մոլորակի էլեկտրամագնիսական դաշտը, հնարավոր է, երեք օրով «միանա» , իսկ քանի որ մարդիկ սերտորեն կապված են Երկրի դաշտի հետ, նրանց ֆիզիոլոգիան կարող է խախտվել եւ հիշողությունը «զրոյանալ» :

Ամերիկյան մայրցամաքի երկրները որոշել են իրենց օգտին օգտագործել մոտալուտ աշխարհի վերջի կանխատեսումները: Օրինակ, մեքսիկական կառավարությունը մտադիր է այն արտասահմանցի զբոսաշրջիկներին հրապուրելու համար օգտագործել:

Մայաների օրացույցը ստեղծվել է նախակոլոմբոսյան շրջանի Կենտրոնական Ամերիկայում` շուրջ չորս հազար տարի առաջ: