Հնդկաստանում դեկտեմբեր ամսին  93 մարդ է մահացել:  Երկրի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում այդ վայրերի համար ոչ բնորոշ ցուրտ եղանակ է գրանցվել, եւ ցրտին անսովոր հնդիկները մեռնում են ցրտահարությունից:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` Ութար-Պրադեշում ներկա պահին ցրտահարությունից 61 մարդ է մահացել: Նրանց մեծամասնությունը անտուն, ծեր եւ աղքատ մարդիկ են: Մահերը չի կարողացել կանխել  անգամ Հնդկաստանի դատարանի կայացրած վճիռը, ըստ որի` բոլոր ատուն մարդկանց պետք է գիշերային տաք ապաստաններ տրամադրվեր:

Արեւելյան Բիհար նահանգում մինչեւ դեկտեմբերի 25-ը դադարեցվել են դպրոցական պարապմունքները:  Խիստ ձմեռ է նաեւ Ջամա եւ Քաշմիր նահանգներում: Բարձր լեռնային Կարրգիլ շրջանում երկրի համար նվազագույն ջերմաստիճանն է արձանագրվել` -12 աստիճան:  Նահանգի մայրաքաղաք Սրինագար քաղաքում սառել է ջրատար խողովակը: