Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միացավ ինձ Օվալաձև աշխատասենյակում՝ G7-ի գագաթնաժողովում ելույթ ունենալու համար։ Դրա մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հանդիպումը հրավիրել է Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոն՝ G7-ի ներկայիս նախագահը՝ նշելու համար Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երրորդ տարելիցը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ:

Բոլորն արտահայտեցին պատերազմը դադարեցնելու նպատակը, և ես ընդգծեցի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև «Կրիտիկական օգտակար հանածոների և հազվագյուտ երկրային տարրերի գործարքի» կարևորությունը, որը հուսով ենք, որ շատ շուտով կստորագրվի:

Այս գործարքը, որը «Տնտեսական գործընկերություն» է, երաշխավորում է, որ ամերիկացի ժողովուրդը կվերադարձնի տասնյակ միլիարդավոր դոլարներն ու ռազմական տեխնիկան, որոնք ուղարկվել են Ուկրաինա, և կօգնի Ուկրաինայի տնտեսության աճին, քանի որ այս դաժան ու վայրագ պատերազմի ավարտը մոտենում է: Միևնույն ժամանակ, ես լուրջ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պատերազմի ավարտի և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև տնտեսական զարգացման խոշոր գործարքների շուրջ։ Բանակցությունները շատ լավ են ընթանում»,- գրել է ԱՄՆ նախագահը: