ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու նպատակով, հայտնում է BBC-ն։
Ըստ Թրամփի՝ ինքն ակնկալում է, որ Զելենսկին Վաշինգտոն կժամանի «ընթացիկ կամ հաջորդ շաբաթ»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է, որ չգիտի, թե երբ է հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Չգիտեմ՝ երբ կխոսենք»,- ասել է նա։ «Ինչ-որ պահի ես կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ»:





























