ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը «բռնապետ» բառին թեթևամտորեն չի վերաբերվում, երբ լրագրողը նրան հարցրել է, թե արդյոք նա կօգտագործի այդ պիտակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրելու համար, ինչպես որ նա արեց անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բնորոշելիս:
«Ես այս բառերը թեթևամտորեն չեմ օգտագործում»,- հավելել է նա՝ ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում։
ԱՄՆ նախագահն առաջին անգամը չէ, որ հրաժարվում է պատասխանել այն հարցին՝ արդյո՞ք Պուտինը բռնապետ է։





























