Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում հազվագյուտ հողային մետաղների արդյունաբերության զարգացման շուրջ, հայտնում է Կրեմլը։

«Խոսքը ապագայի մեր ռազմավարական հիմքի, առաջնահերթ ոլորտի մասին է, որն արդեն այսօր որոշում է և (ապագայում) որոշելու է երկրի գլոբալ մրցունակությունը, տնտեսական զարգացման տեմպերը և մեր քաղաքացիների կյանքի որակը։ Մեր առջև դրված խնդիրների լուծման համար կարևոր է ուղղել զարգացման բոլոր առկա գործիքներն ու մեխանիզմները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջում է, որ Ուկրաինան համաձայնագիր ստորագրի իր հազվագյուտ հողային մետաղների օգտագործման իրավունքի փոխանցման մասին՝ Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում ցուցաբերած օգնության դիմաց։

Թրամփն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ նրա հանքային ռեսուրսների շուրջ գործարքի վերջնական փուլը «շատ մոտ է»։