Կոպենհագենի հին եւ գեղատեսիլ թաղամասերից մեկում կբացվի աշխարհի ամենափոքր հյուրանոցներից մեկը` «Central» անվանումով:

Այն նախատեսված է միայն մեկ բնակչի համար, որին կհատկացվի 12 քմ մակերեսով սենյակ`հարմարավետ մահճակալով, լոգարանով, ցնցուղով եւ լվացարանով: Համարում դրված կլինեն նաեւ ծաղիկներ եւ անվճար մինի-բար` գինով եւ ապուխտներով, իսկ արթնանալուց հետո կարելի է ընթրել աստիճանների ներքեւում դրված փոքր սեղանի մոտ` համարյա փողոցում:

Փոքր հյուրանոցում ամբողջությամբ  թարմացվել է ներքին ձեւավորումը` համապատասխանեցվելով Վեսթերբրո թաղամասի անզուգական  ոգուն:

Սրճարան-հյուրանոց  «Central»-ը կբացվի ապրիլին, իսկ մի գիշերվա արժեքը կկազմի 1500 կրոն (շուրջ 300 դոլար), գրում է vesti.ru-ն: