Գազայի հատվածում մարդասիրական օգնությունը արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման համար «եկամտի հիմնական աղբյուրն» ու «պատերազմը շարունակելու միջոցն» է դարձել։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը մամուլի ասուլիսում։

«Օգնությունը դարձել է ՀԱՄԱՍ-ի եկամտի եւ բյուջեի մուտքերի հիմնական աղբյուրը Գազայում։ Նրանք դա օգտագործում են որպես միջոց Իսրայելի դեմ պատերազմը շարունակելու համար»,- ասել է նա։ «Դա շարունակվել չի կարող եւ չի շարունակվի»,- ավելացրել է Սաարը։