Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի Spor Toto բուքմեյքերական ընկերությունը հայտարարել է Ֆրանսիայի դեմ իր սահմանած «պատժամիջոցի» մասին:

Թուրքական բուքմեյքերը հայտնել է, թե այսուհետ Ֆրանսիայի ֆուտբոլային եւ բասկետբոլային խաղերի ելքային իրադարձությունների համար խաղադրույքներ չեն ընդունելու:  Spor Toto-ի հայտարարության մեջ նշվել է, թե իրենք խստորեն քննադատում են Ֆրանսիաի որոշումը, որով փորձում են սեւ բիծ քաշել Թուրքիաի «մաքուր» պատմության վրա: