Թուրքիայի զինված ուժերը Իրաքում և Սիրիայում 26 քուրդ սպանել մեկ շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը զինաթափման կոչ արեց, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Անցյալ շաբաթ Օջալանը կոչ արեց Քուրդստանի բանվորական կուսակցությանը վայր դնել զենքերը և ցրվել, իսկ շաբաթ օրը շարժումը հայտարարեց անհապաղ զինադադարի մասին։
«Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն իրենց գործողությունները և որոնողական-հետախուզական գործունեությունը տարածաշրջանում՝ հանուն մեր երկրի գոյատևման և անվտանգության», - ասել է պաշտպանության նախարարության խոսնակը շաբաթական մամուլի ճեպազրույցում։ - (Նրանք) վճռականորեն կշարունակեն ահաբեկչության դեմ պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ահաբեկիչ մնացել է»։
Նախարարության խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ PKK-ի անդամները «չեզոքացվել են» Իրաքում և Սիրիայում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի գործողությունները PKK-ի դեմ, եթե շարժման զինաթափման գործընթացը դադարեցվի կամ չկատարվեն խոստումները։ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Իրաքում և Սիրիայում բոլոր քրդերը, ներառյալ ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF), պետք է վայր դնեն զենքերը:





























