Լավ կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը։ Այս մասին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում մարտի 6-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

«Չգիտեմ՝ կհասնի նրան այս կոչը, թե ոչ, բայց մարդասիրական մղումներով եւ նրա առողջության տեսակետից լավ կլիներ, եթե նա դադարեցներ հացադուլը»,- ասել է Մամիջանյանը։