Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդն ընդունել է որոշում՝  նվազեցնել երեք հիմնական տոկոսադրույքները 25 բազիսային կետով։

Դեպոզիտային մեխանիզմի, վերաֆինանսավորման գործառնությունների եւ մարժային վարկավորման գծով տոկոսադրույքները կիջեցվեն համապատասխանաբար մինչեւ 2.50, 2.65 եւ 2.90 տոկոսով 2025թ. մարտի 12-ից:

Դեպոզիտային ֆոնդի տոկոսադրույքն իջեցնելու որոշումը հիմնված է գնաճի հեռանկարների թարմացված գնահատականի, բազային գնաճի դինամիկայի եւ դրամավարկային քաղաքականության տրանսմիսիայի ուժի վրա։

Ընդհանուր գնաճը կկազմի միջինը 2,3 տոկոս 2025թ., 1,9 տոկոս եւ 2,0 տոկոս 2027թ.։ Ընդհանուր գնաճի վերանայումը դեպի բաձրացում 2025թ. արտացոլում է էներգակիրների գների ավելի ուժեղ դինամիկան։