Միացյալ Նահանգները չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը, որոնք «ուկրաինացիներին անհրաժեշտ են պաշտպանական նպատակների համար», հայտարարել է Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Ուիթքոֆը ԱՄՆ պատվիրակության անդամ է, որը վաղը Ջիդդայում պետք է հանդիպի ուկրաինացի բանակցողների հետ:
«Մեր թիմերի և ուկրաինացիների և եվրոպացիների միջև շատ քննարկումներ են եղել, - Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը։ -Ես դա առաջընթաց կանվանեի »:
Ըստ Ուիթքոֆի՝ ինքը նաև հույս ունի, որ այս շաբաթվա հանդիպումների ընթացքում կստորագրվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ խոշոր գործարքը, հաղորդում է BBC-ն:





























