Հայաստանում փորձում են ներկայացնել իրավիճակ, իբրև Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Այս մասին ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան առջև հրավիրված հավաքին հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Մենք պայքարել և պայքարելու ենք մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարաձի համար։ Մենք այսօր խնդրանք-նամակով դիմում ենք Շվեյցարիայի իշխանություններին։ Մարտի 18-ին տեղի ունեցող Վերին պալատի համապատասխան նիստին քննարկումների արդյունքում ակնկալում ենք դրական որոշում, բանաձև ընդունվի, որ Արցախի հիմնախնդիրը մնա միջազգային արտյաններում օրակարգային հարց և ժամանակի ընթացում ստանա արդարցի լուծում»,–ասաց Բաղունցը։
Նա նշեց, որ Վերին պալատի որոշումից հետո կառավարությունը պարտավոր է լսումներ կազմակերպել և կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Նշենք, որ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները նամակ–խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի անդամներին կոչ անելով ընդունել ստորին պալատում ընդունված բանաձևը, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։




























