Այսօր` դեկտեմբերի 23-ին, ժամը 17.54-ին, Արարատի մարզից ահազանգ է ստացվել, որ այրվում է Ոսկետափ գյուղի խաչմերուկում գտնվող գազաբաշխիչ կայանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ BMW մակնիշի 05 ՕՍ 045 համարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի 17 ՍԼ 922 համարանիշով ավտոմեքենային, վերջինն էլ` գազաբաշխիչ կայանին:
Դեպքի վայրում են գտնվել նաեւ 1-04 ծառայության աշխատակիցները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























