Սյունիքի մարզում, այսօր` դեկտեմբերի 23-ին, տեղեկություն է ստացվել, որ Կապանի Լենինի անվան խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոց-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Գ. Մանուչարյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 25 UL 021համարանիշի եւ Հ. Ավետիսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 67 OS 413 համարանիշի ավտոմեքենաները:
Հրշեջ փրկարարները կատարել են տարածքի լվացման աշխատանքներ:




























