Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը՝ խոստանալով, որ իր երկիրը «երբեք և ոչ մի ձևով չի դառնա Միացյալ Նահանգների մաս»: Սպասվում է, որ շուտով նա արտահերթ ընտրություններ կհրավիրի, սակայն Քարնին դա դեռ չի արել։
Նա ակնարկել է, որ լուրջ է վերաբերվում Թրամփի սպառնալիքներին, հաղորդում է BBC-ն։
«Մենք սկզբունքորեն բոլորովին այլ երկիր ենք»,- հավելել է նա՝ նշելով, որ «հարգանք է ակնկալում» Ամերիկայից և Թրամփից։
Մարկ Քարնին բոլոր հիմքերն ունի հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ նշանակելու համար:
Լիբերալ կուսակցությունը Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատում մեծամասնություն չունի։ Ինքը՝ Քարնին, ընդհանրապես Համայնքների պալատի անդամ չէ, ուստի պետք է այնտեղ բոլոր ելույթները պատվիրակի իր կաբինետի մյուս անդամներին:
Քարնին խուսափել է այն հարցերից, թե երբ են լինելու ընտրությունները:





























