Էդինբուրգյան 90-ամյա դուքս, արքայազն Ֆիլիպը` Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսինը, կրծքի հատվածում ցավեր ունենալու պատճառով հիվանդանոց է տեղափոխվել:
Ինքնազգացողության վատացման պատճառ է դարձել խցանված կորոնար շնչերակը: Խնդիրը լուծել են վիրաբուժական աննշան միջամտության` ստենտավորման միջոցով, տեղեկացնում է Sky News-ը: Այժմ արքայազն Ֆիլիպն իրեն լավ է զգում, բայց, ամենայն հավանականությամբ, մինչեւ Ծննդյան տոների ավարտը կմնա հիվանդանոցում:
Նախքան հիվանդանոց ընկնելը, Ֆիլիպը Ելիզավետա 2-րդի հետ եղել է Նորֆոլք կոմսության Սինդրինհեմ կալվածքում, որտեղ արքայական ընտանիքը ավանդաբար տոնում է Սուրբ ծնունդը:
Բժիշկները նշում են, որ չնայած պատկառելի տարիքին, հերցոգը ֆիզիկապես լավ վիճակում է եւ, ընդհանուր առմամբ, առողջության հետ խնդիրներ չունի: Վերջին անգամ Ֆիլիպը հիվանդանոց էր ընկել 2008թ. ապրիլին:




























