Հունգարիայի կառավարությունը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ ազգային հանրաքվեի քվեաթերթիկի ձևանմուշը։
«Ահա հանրաքվեի քվեաթերթիկը։ Քվեաթերթիկը տպագրված է պաշտպանված թղթի վրա՝ չարաշահումները կանխելու համար: Քվեաթերթիկը չի կարելի պատճենել կամ բազմացնել, դրանք հավաքվելու են նոտարի ներկայությամբ խիստ հսկողության գործընթացով։
Ուկրաինան չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց հունգարացիների համաձայնության. Եվրամիության անդամ երկրները վետոյի իրավունք ունեն», - ասվում է Հունգարիայի կառավարության բացատրական գրության մեջ։
Մարտի սկզբին Politico-ն հայտնել էր, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ փաստաթղթի նախագիծը, որը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ և ռազմական օգնության նոր փաթեթ էր նախատեսում:





























