Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Շաբակի) նախկին ղեկավար Նադավ Արգամանին ոստիկանությունը կկանչի հարցաքննության՝ վարչապետ Բենիամին Նաթանյահուի հասցեին արված ենթադրյալ սպառնալիքների համար այն բանից հետո, երբ նա հեռուստատեսային հարցազրույցում ասել է, որ ինքը տեղեկություն ունի, որը կարող է վարկաբեկել վարչապետին և սպառնացել է հրապարակել այն, եթե Նաթանյահուն խախտի օրենքը, գրում է Times of Israel-ը։

Լրատվամիջոցը պարզաբանում է, որ Արգամանը չի մանրամասնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։

Սակայն, նա, ըստ երևույթին, նկատի ուներ օրենսդրության միջոցով օրենքի գերակայությունը խախտելու և տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Շաբակի ներկայիս ղեկավար Ռոնեն Բարին, աշխատանքից ազատելու Նաթանյահուի փորձերը:

Բենիամին Նաթանյահուն բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ Արգամանը «սպառնացել և շանտաժի է ենթարկել գործող վարչապետին»։