Լիբանանի զինված ուժերի հրամանատարությունը հրամայել է Սիրիայի սահմանին տեղակայված զորքերին կրակ բացել՝ ի պատասխան Սիրիայի տարածքից իրականացված հյուսիսային եւ արեւելյան շրջանների գնդակոծությունների։ Այս մասին նշվել է Լիբանանի ռազմական ներկայացուցչի հայտարարությունում, որը տեղադրված է Telegram-ալիքում։

«Վաղ առավոտից բանակային ստորաբաժանումները սկսել են գրոհել կրակակետերը սիրիական տարածքում՝ օգտագործելով հրետանի, ականանետեր եւ անօդաչու սարքեր»,- նշվել է տեքստում։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ սիրիական կողմից իրականացված գնդակոծության հետեւանքով մեկ երեխա է զոհվել, չորս խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Ըստ Lebanon 24 լրատվական պորտալի՝ առնվազն 50 արկ է պայթել Լիբանանի հյուսիսում գտնվող Էլ-Քավահ, Էլ-Քասր, Սահալաթ էլ-Մեյ եւ Խոշ էս-Սեյեդ բնակավայրերի մոտ:

Սիրիական Syria TV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ այդ գրոհների հետեւանքով ոչնչացվել է «Հեզբոլլահի» հետ կապված շիա աշխարհազորայինների զինապահեստը։ Նրա տեղեկացմամբ՝ սիրիական կազմավորումների կորուստները փոխհրաձգության ընթացքում հասել են վեց հոգու։