Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 6-ին, բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Մարտիրոսյանին, ով գտնվում էր հետախուզման մեջ:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Մարտիրոսյանը օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Նրա նկատմամբ ավելի վաղ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: