Թուրքիայի նախկին վարչապետերից Ադնան Մենդերեսի որդին՝ նախկին պատգամավոր Այդըն Մենդերեսը մահացել է հիվանդության պատճառով։
65 տարեկանում մահացած Այդըն Մենդերեսը քաղաքականության մեջ է գտնվել 1970-ից։ Մի քանի անգամ տարբեր կուսակցությունների կազմում մտել է խորհրդարան։
Այդըն Մնեդերսի հայրը՝ Ադնան Մենդերեսը 1960 թվականի ռազմական հեղաշրջումից հետո մահապատժի է ենթարկվել։ Նրան կախաղան են հանել 1961-ի սեպտեմբերի 17-ին։



























