Հոլիվուդյան նշանավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոն Ծննդյան տոների առթիվ իր կյանքի լավագույն նվերն է ստացել: Նա աղջիկ է ունեցել, որին անվանել են Հելլեն Գրեյս: Դե Նիրոն վեցերորդ անգամ է հայր դարձել:

Հելլեն Գրեյսը սուրոգատ մորից է ծնվել: Կրկնակի անվանը զուգահեռ, նա նաեւ կրկնակի ազգանուն է ստացել` Հայթաուեր Դե Նիրո` հոր եւ մոր` դերասանուհի եւ երգչուհի Գրեյս Հայթաուերի կողմից: Սա աստղային ընտանիքի արդեն երկրորդ երեխան է. նրանց անդրանիկ որդին` Էլիոթը, ծնվել էր 1998թ.:

Դե Նիրոն եւ Հայթաուերը ամուսնացել են 1997թ., բայց երկու տարի անց ամուսնալուծվել են: 2004թ. զույգը կրկին միավորվել է:

Դե Նիրոն, Հելլենից եւ Էլիոթից բացի, եւս երեք երեխա ունի` որդի  եւ որդեգրած դուստր առաջին ամուսնությունից (Դայեն Էբբոտից), ինչպես նաեւ երկվորյակ որդիներ մոդել Թուքի Սմուքից, որի հետ Դե Նիրոն երկարատեւ սիրավեպ է ունեցել, գրում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: