Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի արտգործնախարարները կհանդիպեն շաբաթ օրը Տոկիոյում, ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Տհե-Յուլը և ճապոնացի և չինացի գործընկերներ Տակեշի Իվայան և Վանգ Յին կքննարկեն համագործակցությունը անցյալ տարվա մայիսին անցկացված ղեկավարների վերջին եռակողմ գագաթնաժողովից հետո և կարծիքներ կփոխանակեն տարբեր թեմաների, ներառյալ՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակի շուրջ, հաղորդում է Reuters-ը:

Նախարարությունից հավելել են, որ Չոն նաև առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Իվայան և Վանգի հետ եռակողմ հանդիպման շրջանակում։

Արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի Բուսան քաղաքում 2023 թվականի նոյեմբերին։