Կատարը խստորեն դատապարտել է հարձակումները՝ զգուշացնելով, որ իսրայելական պատերազմի սրումը տարածաշրջանում պայթյունի կհանգեցնի։
Կատարի ԱԳՆ-ն միաժամանակ ընդգծել է երկխոսությունը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը՝ իրականացնելու հրադադարի համաձայնագրի փուլերը, որոնք տանում են դեպի պատերազմի ավարտը։
Իր հերթին, Սաուդյան Արաբիան «ամենավճռական կերպով» դատապարտել է «Իսրայելի կողմից խաղաղ բնակավայրերի ուղիղ գնդակոծությունը՝ առանց միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը հաշվի առնելու»։
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է նաև «իսրայելական սպանություններին, բռնությանը և ավերածություններին անհապաղ դադարեցնելու և պաղեստինցի խաղաղ բնակիչներին անարդար պատերազմի մեքենայից պաշտպանելու կարևորությունը»:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայի հատվածում Իսրայելի ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։





























