Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իսրայելի մահացու ավիահարվածների նոր փուլը Գազայի հատվածին վտանգում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատանդներին ազատելու ծրագրերը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
«Մենք խոր մտահոգությամբ հետևում ենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսմանը, ինչը վտանգում է այն նպատակները, որոնց ուղղությամբ բոլորս աշխատում ենք:
Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին։ Այս ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 404 մարդ։





























