ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մասնակցել է արտերկրում զենքի առեւտրին եւ դրանից շահույթ է ստացել, նշվել է ԱՄՆ Ազգային արխիվի նյութերում, որոնք հրապարակվել են նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։
Գաղտնազերծված փաստաթղթերում ներկայացվել է տեղեկատվություն, որը հավաքվել է անվտանգության մարմինների կողմից, զենք վաճառողի՝ ԿՀՎ նախկին աշխատակից Սամուել Քամինգսի մասին։ Նրան նախկինում էլ կասկածում էին այն բանում, որ գործակալությունից հեռանալուց հետո ԿՀՎ-ի հետ կապեր է պահպանել։ Ըստ նոր փաստաթղթերի՝ Քամինգսը եղել է այն միջնորդը, որի միջոցով ԿՀՎ-ն իրականում տնօրինում էր զենքի առեւտրային ընկերություններին՝ International Armament Corporation-ին եւ Interamco-ին, որոնք գրանցված են ԱՄՆ-ում, Շվեյցարիայում եւ Կանադայում:
«1958թ. Քամինգսը ստանձնել է այդ ընկերությունների սեփականատիրոջ դերը», «որոնց զուտ արժեքը գործակալության (ԿՀՎ- խմբ.) աուդիտի կողմից գնահատվել է 219 հազար դոլար»,- նշվել է փաստաթղթերում: Նշվել է, որ Քամինգսը կարողացել է ընկերությունները ձեռք բերել շնորհիվ վարկի եւ պահեստների զենքի։ Նյութերի համաձայն՝ վաճառվող սպառազինությունները պետք է մնային ԿՀՎ սեփականությունը, իսկ դրանց արժեքը պետք է վերադարձվեր գործակալությանը դրանց վաճառքից հետո։
Նշվել է, որ Քամինգսն օգտագործվել է որպես ԿՀՎ իրազեկիչ «զենքի սպառման նպատակով», եւ վարչությունը «ստացել է զգալի շահույթ այդ տրանզակցիաներից»։





























