ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կանադան այն երկրներից է, որի հետ ինքը «զզվում է» գործ ունենալ, ասել է Թրամփը Fox News-ի հարցազրույցում։

Նա կրկնել է իր պնդումները, որ Կանադան «պետք է դառնա 51-րդ նահանգը», ինչպես նաեւ քննադատել է երկիրը որպես առեւտրային գործընկեր։

«Նրանք հսկայական սակագներ են գանձում։ Երբ ես գնում էի Այովա, Նեբրասկայի տարբեր վայրեր, նրանց բնակիչները միշտ բողոքում էին Կանադայից, թե ինչպես են իրենցից պլոկում... Մենք շատ մեծ դեֆիցիտ ունենք Կանադայի հետ»,- ասել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ «շփվել է շատ երկրների հետ», բայց Կանադան «նրանցից է, որի հետ զզվելի է գործ ունենալ»։

Մասնավորապես, Թրամփը քննադատել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով «ստոր» եւ ասելով, որ «նրանք երբեք ճշմարտությունը չեն ասել»։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ իր համար ավելի հեշտ է գործ ունենալ Կանադայի Լիբերալ կուսակցության ներկայացուցիչների, քան պահպանողականների հետ։