Հայ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն: Այս մասին մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա դա բացատրեց նրանով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։
Ռասմուսենը ափսոսանք հայտնեց Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման կապակցությամբ. «Սակայն իմ ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Եվ սա պետք է օգտագործել որպես հարթակ առաջ գնալու համար»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 120 հազար մարդ, ստիպված են եղել լքել հայրենիքը՝ չցանկանալով մնալ հայրենի հողերում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության սպառնալիքի պատճառով։ Բացի այդ, Բաքուն մինչ օրս անօրինական կերպով պատանդ է պահում հայ ռազմագերիներին։





























