Հարավ-եվրոպական աստղադիտարանը (ESO) հրապարակել է «Սուրբ ծննդյան գիսաստղի» լուսանկարները, որոնք արվել են դեկտեմբերի 22-ին: Այդպես են անվանել C/2011 W3 գիսաստղը (Լավջոյի գիսաստղ):

Լուսանկարներից մեկում երեւում է Պարանալյան աստղադիտարանի աստղադիտակները, որոնք գտնվում են Ատակամա անապատում:

Լավջոյի գիսաստղը բացահայտվել է 2011 թվականի նոյեմբերի 27-ին` սիրողական աստղագետ Թերրի Լավջոյի կողմից: Դեկտեմբերի 16-ին գիաստղն անցել է Արեւի թագի կողքով` 140 հազար կմ հեռավորությամբ:

Սկզբում գիտնականները ենթադրել են, որ գիսաստղը կոչնչանա Արեւի թագի մոտ, սակայն այն դիմացել է եւ շարունակել իր ճանապարհը: Հետազոտողների կարծիքով, դա կապված է եղել նրա հետ, որ գիտնականների սկզբում մտածել են, թե գիսաստղի միջուկի տրամագիծը 100-200 մետր է, այնինչ այն 500 մետր է եղել: Գիսաստղը արեւի շուրջը պտտվում է 314 տարում, գրում է Lenta.ru-ն: