Հայաստանում դեկտեմբերի 26-ի ժամը 09.00-ի դրությամբ  բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները բաց են երթեւեկության համար:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Այս պահին, ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշոտնական կայքէջի, ձյուն է տեղում Աբովյանում, Աշտարակում, Մարալիկում, Ամասիայում, Սեւանում, Ճամբարակում, Դիլիջանում, Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում ու Ալավերդիում: