Շվեյցարիան ընդգծել է իր երկրի ներդրումը ԱՄՆ տնտեսության մեջ, քանի որ ձգտում է խուսափել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերից, հայտարարել է Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինը, հայտնում է Reuters-ը։
Երկրի պատվիրակությունն անցյալ շաբաթ այցելել է Վաշինգտոն այն բանից հետո, երբ Շվեյցարիան ներառվել է անբարեխիղճ առևտրային գործունեության համար ստուգվող երկրների ցանկում: Պարմելինն ասել է, որ դժվար է ասել, թե արդյո՞ք Շվեյցարիան կխուսափի ԱՄՆ-ից պատասխան մաքսատուրքերից, որոնք, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից, թեև շվեյցարացի պաշտոնյաները բացատրել են երկրի դիրքորոշումը:
«Մենք հստակ հայտնել ենք, որ պատրաստ ենք քննարկել և ցույց տալ, որ առավելություններ ունենք Միացյալ Նահանգների համար,- ասել է Պարմելինը SRF հեռուստատեսությանը։- Մենք վերացրել ենք արդյունաբերական տուրքերը։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ից Շվեյցարիա մուտք գործող ապրանքների գրեթե 99%-ը ներմուծվում է առանց մաքսատուրքի։ Հավանաբար, ուրիշ երկրներում այդպիսի բան չկա»:
Շվեյցարիան ԱՄՆ-ում վեցերորդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն էր, և երկրի շվեյցարական ընկերություններում բարձր աշխատավարձով աշխատում էին մոտ 400․000 մարդ, ասել է Պարմելինը:





























