Հանրային կարծիքի նոր հարցման համաձայն, շատերը ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին համարում են 2028 թվականի ընտրություններում դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու:
Morning Consult-ի նոր հարցման համաձայն՝ 2024 թվականի ընտրությունների դեմոկրատ թեկնածուին աջակցում է դեմոկրատ ընտրողների և դեմոկրատական կողմնորոշում ունեցող անկախ թեկնածուների 36 տոկոսը, վերջիններս իրավունք ունեն մասնակցելու 2028 թվականի փրայմերիզներին:
Հարիսին հաջորդում է տրանսպորտի նախկին նախարար Փիթ Բութիջիչը, որը ունի 10 տոկոս աջակցություն և անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2028 թվականին չի առաջադրվելու Միչիգանի նահանգապետի պաշտոնում։
Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը՝ 2024 թվականի ընտրություններում Հարիսի գործընկերը, կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստացել են 5-ական տոկոս։ Միլիարդատեր Մարկ Քյուբանը, որը 2024 թվականին ակտիվորեն աջակցում էր Հարրիսի քարոզարշավը, և Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն ստացել են ձայների 4-ական տոկոս։
Նրանց հաջորդում է սենատոր Քորի Բուքերը՝ 3 տոկոսով։ Ձայների 1 տոկոսից ավելին են ստացել Իլինոյսի, Քենթուքիի և Միչիգանի նահանգապետները, ինչպես նաև սենատոր Էմի Կլոբուշարը։
Անցյալ տարի, 2024 թվականի ընտրություններից ընդամենը շաբաթներ անց անցկացված հարցումը նույնպես ցույց էր տվել, որ Հարիսը նաև դեմոկրատների գլխավոր թեկնածուն է 2028 թվականին իրենց կուսակցության նախագահի թեկնածուի պաշտոնում: Puck News/Echelon Insights-ի հարցումը ցույց էր տվել, որ հավանական դեմոկրատ ընտրողների 41 տոկոսը կքվեարկեին հանուն նրա, որ 2028 թվականին դեմոկրատների ցուցակը գլխավորեր Հարիսը:





























