Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան կսկսի ավելի շատ հարգել Իսրայելին: Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել դոկտոր Ժորժետ Ավագյանը («Հայ դատ»): Նա նշել է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը կապացուցի իր ուժն ու անկախությունը:
Ժորժետ Ավագյանն ակնկալում է Ցեղասպանության ճանաչումը, որպեսզի հպարտանա իր երկրով` Իսրայելով, գրում է IzRus-ը:
Հիշեցնենք, որ այսօր Քնեսեթի Կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: Խորհրդարանի խոսնակ Ռեուվեն Ռեվլինը 96 տարի առաջ հայերի նկատմամբ զանգվածային բռնություններ իրականացնելու փաստը ճանաչելու օգտին է հանդես եկել:



























