Լեռնային Ղարաբաղի հարցում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եղել եւ մնում է լավ տեղեկացված հոռետեսների շարքում` չհավատալով, որ մադրիդյան առաջարկներն ի զօրու են խնդիրը լուծել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ինքը` Ստեփան Սաֆարյանը:
«Դրանք մի նոր պատերազմ, մի նոր կոնֆլիկտ հասունացնելու ներուժ ունեցող տխրահռչակ առաջարկներ են: Ավելին, կարող են շատ ավելի մեծ հարված հասցնել գործընթացին, քան հասցնում են սառեցված հայ-թուրքական արձանգրությունները»,-ասաց նա:
Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ 2011թ-ին արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը որեւէ առանձնակի դերակատարում չունեցավ, բայց Հայաստանի իշխանություններից անկախ, միջազգային իրողությունների ուժով, Հայաստանի գործոնը սկսեց աստիճանաբար կարեւորվել:
«Սակայն շատ վախենամ, որ ինչպես 2008թ-ին վրաց-ռուսական պատերազմից հետո, այս դեպքում եւս նորաբաց հնարավորությունը չավարտվի այնքան տխրահռչակ, որքան հայ-թուրքական արձանագրությունների դեպքում էր»,- մտահոգություն հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:




























