Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2011թ. լավագույն մարզիկների տասնյակը:

«Արծաթե եղնիկ» մրցանակին արժանացել են Անաստասիա Զուեւան (լող), Ալեքսեյ Աշապատովը (պարալիմպիկ սպորտ), Նատալյա Իշչենկոն (գեղարվեստական լող), Եվգենյա Կանաեւան (գեղարվեստական մարմնամարզություն), Վիկտորյա Կոմովան (մարմնամարզություն), Մաքսիմ Միխայլովը (վոլեյբոլ), Մարյա Սավինովան (աթլետիկա), Իվան Սկոբրեւը (չմշկավազք), Եկատերինա Տուդեգեշեւան (սնոուբորդ), Աննա Չիչերովան (աթլետիկա):

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել լողափնյա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռուսաստանի ազգային հավաքականը: Լավագույն մարզիչ է ճանաչվել մարզական քայլքի թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Չեգինը: