Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է Ախալցխա, հանդիպել տեղի բնակիչների հետ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող վերականգնման աշխատանքներին, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Վրաստանում ամեն ինչ արվում է ժողովրդի համար: Ախալցխան տասնյակ տարիներ լքված է եղել, իսկ այժմ այն պետք է դառնա Վրաստանի կենտրոններից մեկը, ինչպես նաեւ մեր ամենակարեւոր հպարտությունը: Մենք սկսում ենք Ախալցխայի պատմական բերդի վերականգնումը: Ամենաշատ ռեսուրսը կծախսենք Ախալցխայի վերականգնման համար, քանի որ այստեղի ժողովուրդը արժանի է, որ լավ ապրի»,-նշել է Սահակաշվիլին, հավելելով, որ Ախալցխայում դեռ շատ անելիքներ ունեն:




























