ԵԱՀԿ պատվերով «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի կողմից ՀՀ-ում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` հարցվածների 93.5%-ի կողմից որպես մեկնելու դրդապատճառ նշվել են Հայաստանում զբաղվածության հետ կապված խնդիրները: Դրանցից.
- 46.5%-ը նշել են, որ Հայաստանում աշխատանք չկա
- 43.0% -ը հիշատակել են ցածր աշխատավարձը:
Աշխատանքային միգրանտ է ՀՀ տնտեսապես ակտիվ տղամարդկանց 13.1%-ը, իսկ կանանց` 1.7%-ը: Աշխատանքային միգրանտների մոտ կեսը պատկանում է 21-40 տարիքային խմբին, իսկ մյուս կեսն էլ` 41-60 տարիքային խմբին:
Միգրանտների 75%-ից ավելին ունեն միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն, իսկ մոտ 20%-ը ունեն բարձրագույն կրթություն:
Աշխատանքային միգրանտների 93 %-ը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Մինչդեռ աշխատանքի նպատակով այլ երկրներ մեկնելու դեպքերը խիստ աննշան են.
- 1.8%-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- 1.6%-ը` Ուկրաինա
- 1.1%-ը` Իսպանիա:



























