Թայվանի ճգնաժամի հետ կապված շահարկումները հիմնականում արհեստական ​​բնույթ են կրում։ Վաշինգտոնը շահագրգռված չէ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի ռազմական լուծմամբ, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հարցին, թե ռուսական կողմը մտավախություն ունի, որ մոտ ապագայում Թայվանի շուրջ հակամարտություն կարող է բռնկվել, հատկապես Ուկրաինայում ներկայում ծրագրվող կարգավորման ֆոնին, Ռուդենկոն բացասական է պատասխանել։

«Ոչ, մենք նման մտավախություն չունենք: Ինձ թվում է, որ Թայվանի ճգնաժամի հետ կապված շատ մտավախություններ եւ շահարկումներ հիմնականում արհեստական ​​բնույթ են կրում: Մեզ թվում է, որ տարածաշրջանում ոչ ոք՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Չինաստանը, որի մաս է կազմում Թայվանը, շահագրգռված չեն ռազմական լուծմամբ»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ռուսաստանը դեմ է Թայվանի անկախությանը ցանկացած ձեւով։