Դեկտեմբերի 26-ին Սիրիա են ժամանել Արաբական պետությունների լիգայի դիտորդները` 50 հոգուց ավելի մարդ: Նրանց թիվը ծրագրվում է հասցնել 150-ի:
Դեկտեմբերի 27-ին դիտորդները կայցելեն Հոմս` հակակառավարական ցույցերի կենտրոն: Ավելի ուշ նրանք պետք է գնահատեն Համայի եւ Իդլիբի իրավիճակը:
Դիտորդների ժամանումը համընկել է երկրում նոր բախումների հետ: Ընդդիմության հաղորդմամբ` բանակը տանկերով եւ հրետանով գրոհում է Հոմսի շրջաններից մեկը, երկու կողմերից էլ զոհեր կան, հաղորդում է vesti.ru-ն:
Դեկտեմբերի 23-ին Դամասկոսում երկու պայթյուն է որոտացել, 44 մարդ զոհվել է, տասնյակները` վիրավորվել: Սիրիայի իշխանությունները պատասխանատվությունը դրել են «Ալ-Քաիդա»-ի վրա:
Կառավարական զորքերի եւ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդների միջեւ բախումները շարունակվում են մարտից:




























