Ֆիլիպիններում Washi թայֆունը 1500 մարդու կյանք է խլել: Նման տվյալներ է հայտնել երկրի քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Բենիտո Ռամոսը: Բայց այդ տվյալները, ըստ նրա, վերջնական չեն: Երկրում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք,  Washi թայֆունը դեկտեմբերի 16-ին պատուհասել է Մինդանաո կղզուն: 12 ժամվա ընթացքում կղզում մեկ ամսվա նորմայի չափ տեղումներ են եղել, ինչը հեղեղումների եւ գյուղերի ավերման պատճառ է դարձել:

Հարյուրավոր բնակավայրերի բնակիչներ առանց ծածկի են մնացել: Դեկտեմբերի 24-ի տվյալներով` ժամանակավոր բնակության կենտրոններում շուրջ 60 հազար մարդ կա, տեղեկացնում է Associated Press-ը: