Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատի անդամ Ուոլթ Սեկորդը (Walt Secord) դեկտեմբերի 28-ին այցելելու է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դնելու Հայոց ցեղասպանության 1,5 մլն նահատակների հիշատակին։

ՀՅԴ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ու. Սեկորդը նաեւ շրջելու է Հայոց ցեղասպանության թանգարանում։ Լեյբորիստական պատգամավորին կընկերակցի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը։

Ուոլթ Սեկորդը խորհրդարանի անդամ է ընտրվել 2011թ. մարտին եւ խորհրդարանական իր անդրանիկ ելույթում խոսել Հայոց ցեղասպանության խնդրի մասին։ Նա ընտրվել է խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխ համանախագահ։

Սեկորդը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 25-ին։ Հաղորդ օրը նա մեկնել է Արցախի հանրապետություն: Նրան ընդունել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: կողմից։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Դեկտեմբերի 28-ին Ուոլթ Սեկորդին ընդունելու է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: