Հայաստանը տարածաշրջանում շարունակում է պահել ամենաուժեղ ռազմական դիրքերը, սակայն այդ ռազմական առավելությունը չի վտանգում ոչ ոքի: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ նույնը չի կարելի ասել Վրաստանի ու Ադրբեջանի մասին:
«Հայաստանը շարունակում է մնալ ամենավստահելի գործընկերը ինչպես Արեւմուտքի, այնպես էլ` Ռուսաստանի համար»,- ասաց նա, միաժամանակ նկատելով, որ շատ լուրջ մտահոգություն է առաջացնում հայկական բանակում տեղի ունեցող դեպքերն ու սպանությունները:
«Այն սպաները, որոնք իրավունք են ստացել համազգեստ կրելու, պետք է էլ ավելի շատ ենթարկվեն բարձր ստանդարտների եւ սա զինված ուժեում կարգապահության խնդիր է: Բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն եւ պատժվեն նման դեպքերի համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ դա առավել կարեւոր է հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական սպառնալիքները:




























