BBC 6 ռադիոկայանը որոշել է վերադառնալ նախաթվային անցյալ. Նոր տարվա առաջին օրը եթեր դուրս կգա միայն վինիլովային ձայներիզներով:

2012-ի հունվարի 1-ին այդ ռադիոկայանի հաղորդավարները «գործի կդենեն» իրենց ձայնագրիչները, իսկ դիջեյներից մի քանիսը ստուդիա կգա վինիլովային «հսկաների» սեփական հավաքածուով:

BBC-ը հաղորդում է, որ բրիտանական ռադիոեթերում կոմպակտ դիսկերի երաժշտությունը ամբողջությամբ դուրս է մղել վինիլը 1990-ականներին: Կայանների մեծամասնությունը այժմ օգտագործում է երաժշտական ստեղծագործությունների թվային տարբերակները: