Նոյեմբերի 17-ի առավոտյան ուժեղ հրդեհ է բռնկվել Սանկտ-Պետերբուրգի Նեվսկի շրջանի պլաստմասայի արտադրությամբ զբաղվող գործարանի տարածքում: Միջադեպի ժամանակ 4 հարկանի շենքից տարհանվել է մոտ 60 մարդ, արտակարգ պատահարի ժամանակ ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկայումս հրդեհը տեղայնացվել է, միջադեպի վայրում աշխատում են 28 միավոր տեխնիկա եւ անձնակազմի 100 հոգի: ԱԻՆ ներկայացուցիչների խոսքերով, հրդեհը կլանել է շենքի 3 հարկերը, որոնցից մեկում գտնվում է պոլիէթիլենի պահեստը:

Հինգբալանոց համակարգով հրդեհին տրվել է ծանրության երրորդ աստիճան:

Կական կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ կդառնա Մեսսին

«Ամենից առաջ ես մտածում եմ Հարավաֆրիկյան հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում իմ հավաքականի կազմում հաղթելու մասին…»